Վիեննայում շուրջ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդ իսլամիստներ հոկտեմբերի 29-ին ներխուժելենՎիեննայում գտնվող Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Kurier» պարբերականը: Եկեղեցի ներխուժած երիտասարդները վնաս են պատճառել՝ ոտքով հարվածելով գույքին, ջարդել են եկեղեցական պարագաները:

Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, թեպետ խուլիգաններին հաջողվել է փախչել մինչև իրավապահների ժամանումը: Ամեն դեպքում, առկա է երիտասարդների գործողությունների տեսագրություն: Իրավապահները կարծում են, որ հարձակման կազմակերպիչները մի խումբ թուրք իսլամիստ ֆանատներ են, որոնք վերջին ամիսներին ոստիկանության ուշադրությունն են գրավել: Իրավապահներն արդեն նույնականացրել են 10 անձի: Ավելի վաղ նրանք արդեն աչքի էին ընկել հասարակական կարգի խախտմամբ:

Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների կողմից հարձակումների և Թուրքիայի նախագահի՝ Եվրոպայում իսլամի նկատմամբ վախի մասին հայտարարության ֆոնին: Ֆրանսիայում քաղաքացիների վրա մի քանի հարձակումներ են գրանցվել Նիցցայում, Լիոնում, Ավինյոնում հոկտեմբերի 29-ին և 30-ին:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան