Արցախի ՊԲ-ն Քարին տակից արևելք 1-2 գյուղից մաքրել է ադրբեջանական դիվերսանտներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ուժերը Քարին տակից արևելք ընկած 1-2 գյուղերից մաքրել են ադրբեջանական դիվերսանտներին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը FactorTV-ին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ հայկական հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել են զինամթերքի մեծ պահեստ. հրետանու կրակից այրվել է դիվերսանտների բազա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով դիվերսանտների խմբերով առաջանալու ադրբեջանական մարտավարության մասին Հովհաննիսյանը նշեց. «Բաց ճակատում դժվար է առաջանալը, մի քանի օր մենք տեսանք, որ ցանկացան Ֆիզուլիի ուղղությամբ դեպի Մարտունի ճեղքել, չկարողացան, և ուղիղ առճակատման չեն ցանկանում գնալ. դրա համար դիմում են դիվերսիոն գործողությունների՝ փորձելով շրջանցելով փոքր խմբերով առաջանալ: Դրանում կա ինչպես քաղաքական PR-ի, այնպես էլ ռազմական նշանակություն: Ռազմականը խուճապ տարածելու ու կապուղի կտրելու նպատակ ունի, իսկ քաղաքականը՝ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրի վրա՝ PR-ի համար»:

Հայերեն English Русский

Հանրապետության նախագահի աշխատակազմին 2027 թվականի համար կտրամադրվի 1 մլրդ 794 մլրդ դրամ

Քամ Ղաֆարիանի գործունեությունը մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով անգնահատելի է. Հովիկ Մուսայելյան

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի մասնավոր-պետություն գործընկերության շրջանակներում. Գալյան

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել