Իրավապահները հայտնաբերել են Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու 14  դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները վերջին օրերին հայտնաբերել են Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու 14 դեպք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Այս օրերին ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները վերջին օրերին հայտնաբերել են 14 նման դեպք։ Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են ընդհանուր գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։ Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի կերպով տեղափոխելու արատավոր երևույթի դեմ, ինչը դատապարտելի է նաև քրեաիրավական առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Թուրքիայի տրանսպորտի նախարարը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում խոսել է իրանական այլընտրանքի մասին

ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային խորհուրդը մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ կարգելեն ուղղաթիռների թռիչքներն ավիավթարից հետո. The Wall Street Journal

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայից արտաքսելու ծրագիրը կձախողվի

Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին

Գազայի վերականգնումն անհրաժեշտ է առանց բնակիչների տարհանման․ Հորդանանի թագավորը՝ ԱՄՆ նախագահին

«Աթենք» ընկերությունն արժանացել է «Վստահության վարկանիշ» մրցանակին