Նիցցայի քաղաքագլուխը իսլամական ֆաշիզմ Է որակել քաղաքային եկեղեցու վրա հարձակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյունալի հարձակումը Նիցցայի եկեղեցում կատարել Է արմատականացած մուսուլմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտարարել Է Նիցցայի քաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին:

«Նա «Ալլահ աքբար» Էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն Էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-Էստրոզին պատմել Է լրագրողներին: Տեղի ունեցածը նա բնութագրել Է որպես իսլամական ֆաշիզմի դրսեւորում:

«Հարկավոր Է, որ մենք ամեն գնով արմատախիլ անենք իսլամական ֆաշիզմը երկրի ամբողջ տարածքում»,-հայտարարել Է քաղաքապետը: Նա հայտնել Է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել Է քաղաքում ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները եւ պաշտամունքի մյուս վայրերը: Նաեւ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Սկզբում Էստրոզին հայտնել Էր, որ հարձակման հետեւանքով զոհվել Է երկու մարդ, իսկ մեկն օրհասական վիճակում Է:

Սակայն հետո նա հաղորդել Է երեք զոհվածի մասին: Բացի այդ, հոսպիտալացվել Է հարձակվողն ինքը: Նրա վիճակը գնահատվում Է որպես ծանր: «Այդ բարբարոսի ինքնությունը մենք դեռ կպարզենք»,-արձանագրել Է Նիցցայի քաղաքագլուխը: Ավելի վաղ ֆրանսիական հեռուստատեսությունը հաղորդել Էր երեք զոհվածի մասին: Դրա հետ մեկտեղ առանձին ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ զոհվածներից մեկը 70-ամյա թոշակառու Է, որը գլխատվել Էր հարձակվողի կողմից: Դեպքի վայրը շրջապատվել Է ոստիկանության կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել Է, որ արտահերթ խորհրդակցություն Է անցկացնում այդ ողբերգության կապակցությամբ: BFMTV հեռուստաալիքը հաղորդել Է, որ հետաքննությանը միացել Է դատախազության ստորաբաժանումը, որն զբաղվում Է ահաբեկչության հետ կապված գործերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցառում