Ֆրեզնոյում տղամարդը դանակի հարվածներ է հասցրել երեք խաղաղ հայ ցուցարարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյի հյուսիսում հոկտեմբերի 28-ի երեկոյան ի աջակցություն Հայաստանի խաղաղ ցույցն ավարտվել է երեք մարդու հոսպիտալացմամբ, որոնք ստացել էին դանակի հարվածներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան «ABC30 news» հեռուստաալիքը: Բանն այն է, որ Blackstone և Nees փողոցների խաչմերուկում՝ «River Park» առևտրի կենտրոնի մոտ, 150 հայ ցուցարարներ «Պաշտպանեք Հայաստանը» անվանումով ակցիայի շրջանակում արգելափակել էին Blackstone փողոցի դեպի հյուսիս գնացող ուղղությունը:

Ոստիկանի խոսքով՝ այդ ժամանակ վարորդներից մեկը դուրս է եկել մեքենայից, մոտեցել ցուցարարներին ու խոսել նրանց հետ: Կատարինա Մելիքյանն ասել է, որ բարկացած վարորդը մեղադրել է իրենց ու սպառնացել վնասել մեքենաներն ու նաև սպանել ցույցի մասնակիցներին: Վկաներից մեկի նկարահանած տեսանյութից երևում է, թե ինչպես է կասկածյալը սկզբից ճղում խմբի պաստառը, հետո մեքենայից բերված փայտե մահակը թափ տալիս ցուցարարների ուղղությամբ: Երբ ցուցարարները փորձել են կանխել նրա գործողությունները, հանկարծ գրպանից հանել է դանակն ու հարվածներ հարցրել: Վնասվածք են ստացել 18 - 26 տարեկան երեք տղամարդ, մեկը ձեռքի շրջանում, մյուսը՝ ուսի, երրորդի մատն է կտրվել: Ֆրեզնոյի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալին, որը մեղադրվում է մահացու զենքով հարձակման համար: Ցուցարարները շոկի են ենթարկվել, բայց ասել են, որ շարունակելու են իրենց խաղաղ ակցիաները՝ ամերիկացիների ուշադրությունը հրավիրելու Հարավային Կովկասում տեղի ունեցողին իրադարձություններին:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հնդկաստանի երեք քաղաքներում հանդես է եկել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարով

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ