Ղարաբաղյան հիմնահարց

Իրադրության լարման պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը. Արցախի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Իրադրության լարման պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը. Արցախի ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության է ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՊՆ-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում