Ղարաբաղյան հիմնահարց

Այստեղ նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը

1 րոպեի ընթերցում

Այստեղ նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարապետյանն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ես ուզում եմ հավաստիացնել արցախցիներին, որ մենք անպայման նորից կառուցելու ենք նոր, ժամանակակից ծննդատուն Ստեփանակերտում: Այստեղ նորից նոր կյանքեր են ծնվելու»,-ասել է Կարապետյանը:

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով:Ադրբեջանի զինուժն ավիացիայի միջոցով թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը, հասցվել ենավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգովՇուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում