Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին գումարված արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն նախորդ օրն ընդունված օրինագծները:

Ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթըով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանվում են առավել խիստ պատժաչափեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում