Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնոաշխարհում հայտնի TechCrunch պարբերականն անդրադարձել է աշխարհի տարբեր ծայրերից հայերի՝ SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին. SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգնելով Էրդողանի ռեժիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ TechCrunch-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները հիմնավորված են, և էլփոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է:

Նամակներ ուղարկողները նշել են, որ իրենք աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ են կամ կանգնած են հայերի կողքին, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ավտորիտար կառավարման և տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով:

SpaceX-ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում գործարկել թուրքական Turksat-5A արբանյակը, որն աշխատելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։

Նշվել է, որ շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները կառավարության հետ: TechCrunch-ը հարց է առաջ քաշել՝ SpaceX- ը կմիանա՞ նրանց:

Հայերի ակցիային անդրադարձել են հեղինակավոր ԶԼՄ-ներ և լրատվական ագրեգատորներ։

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս