Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օրենսդրական փաթեթը հոկտեմբեր 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- ասաց Բալայանը:

Գաբրիել Բալայանը հավելեց, որ աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի:

«Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից»,- նշեց Գաբրիել Բալայանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Բրյուսելում տասը կին պատմում են իրենց ընտանիքի պատմությունը. նրանց թվում է հայուհի Ժաննա Թովմասյանը

Ճապոնիայի տրամադրած 20 միլիարդ դոլարի չափով օգնությունն ամենախոշորներից մեկն է. Զելենսկի

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել ԱՄԷ-ում. Զելենսկի

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով

Վրաստան-Ռուսաստան սահմանի «Կազբեգի» մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը

«Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրները շուրջ երեք տարի ընդմիջումից հետո առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել

Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․3 տոկոսով