Տարածաշրջանային

Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար

1 րոպեի ընթերցում

Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի և երկրի հյուսիս-արևմուտքում հակաօդային պաշտպանության պատրաստության վիճակն ուսումնասիրելու ընթացքում:

Նա շեշտել է մարդկանց, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: «ՀՕՊ ստորաբաժանումներն ուժեղացվել են երկրի հյուսիս-արևմուտքում ու անհրաժեշտության դեպքում կավելացվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց հանգստությունն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի:

Իրանական բանակի հրամանատարը բանակին ու ԻՀՊԿ ՀՕՊ ուժերին հրամայել է ուժեղացնել ՀՕՊ ստորաբաժանումները տարածաշրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում