ԱՄՆ-ի օդուժն Աֆղանստանում գրոհել Է թալիբների դիրքերի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան մարտական ինքնաթիռները Վարդաքի նահանգում, որը գտնվում Է երկրի կենտրոնում, գրոհել են «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների դիրքերի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին այդ մասին հայտնել Է աֆղանական 1 TV հեռուստաալիքը, մեջբերելով Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի ներկայացուցիչ գնդապետ Սոննի Լեգետի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ինքնաթիռները հոկտեմբերի լույս 26-ի գիշերը «թալիբների դիրքերին կետային հարված են հասցրել Վարդաքի նահանգի Ներհի գավառում»:

Ինչպես նշել Է Լեգետը, գրոհի արդյունքում ոչնչացվել Է «Թալիբանի» հինգ զինյալ: Ամերիկացի զինվորականը հավելել Է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գրոհը կատարվել Է «աֆղանական անվտանգության ուժերի պաշտպանության նպատակով եւ չի հակասում հաշտության համաձայնագրին, որը կնքվել Է ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ (Կատարի մայրաքաղաք) Դոհայում»:

Գործնականում ամերիկացի գնդապետի հայտարարության հետ միաժամանակ Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել Է, որ «Վարդաքում կառավարական ուժերի հակահարձակման շնորհիվ ոչնչացվել Է արմատական շարժման 26 կողմնակից»: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը չի հիշատակել գործողությանն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մասնակցության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026