«Մի՛ լռեք». Արցախցի կանայք ՀՀ-ում ԵՄ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի դիմաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք միջազգային հանրությունից պահանջում են չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:

Կանայք ակցիան սկսեցին Արցախի օրհներգը երգելով:

Նրանք վանկարկում էին՝ «Ճանաչե՛ք Արցախի անկախությունը», «Կույր մի՛ եղեք», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարեցրե՛ք ահաբեկչությունը», «Էրդողա՛ն հանցագործ», «Ալի՛և մարդասպան», «Մի՛ լռեք» և այլն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պահանջում ենք, որպեսզի հավասարության նշան չդնեք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում և, որպեսզի մենք ունենանք ապրելու ու արարելու իրավունք՝ մեր հողում: Պահանջում ենք նաև, որպեսզի ԵՄ-ն նույնպես չլռի»,- ընդգծեց ակցիայիմասնակիցԻրինա Սաֆարյանը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ նամակ են բերել, որը ցանկանում են փոխանցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, նաև հանդիպեն նրա հետ։

«ԵՄ-ից մենք պահանջում ենք, որպեսզի Արցախի հարցը չդիտարկվի տարածքային ամբողջականության համատեքստում: Տարիներ շարունակ մեզ ցեղասպանել են, կոտորել ու մորթել, նույնը կրկնվում է այսօր: Ձեր լռությունը հանցավոր մասնակցություն է այս ամենին»,- ընդգծեց ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը։

Մոտենալով արցախցի կանանց՝ ԵՄ-ի գրասենյակի անվտանգության աշխատակիցը հայտնեց, որ աշխատակիցներից ոչ ոք տեղում չէ՝ կապված համավարակի հետ:

«Մենք պահանջում ենք հանդիպում տիկին Վիկտորինի հետ, ինչից հետո միայն կփոխանցվենք նամակը: Այսքան ժամանակ մյուս կառույցների մոտ բողոքի ակցիա անելով և հանդիպումներ ունենալով, դարձյալ լսում ենք իրենց «խորը մտահոգությունները»: Տպավորություն ենք ստանում, որ մարդկայնորեն մեզ հասկանում են, սակայն այդ ամենը մեզ բավարար չէ: Իրենց պահվածքով ու լռությամբ նրանք խախտում են իրենց իսկ հռչակած արժեքները»,- նշեց ակցիայիմասնակիցՍիրանուշ Սարգսյանը:

Քիչ անց ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակիցը կրկին մոտեցավ ակցիայի մասնակիցներին և հաղորդեց, որ գրասենյակից կանանց կոնտակտային տվյալներ են ցանկանում, որպեսզի իրենց հետ կապ հաստատեն:

Արցախցի կանայք շեշտեցին, որ իրենք չեն հեռանալու տարածքից և շարունակելու են իրենց պայքարը:

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի անվտանգության պատասխանատուն, զանգահարելով ակցիայի մասնակիցներին, արցախցի կանանց առաջակեց նամակը թողնել գրասենյակում կամ հոկտեմբերի 27-ին ժամը 11:00-ին 3 հոգով գալ հանդիպման, սակայն հստակ չնշեցին, թե ում հետ:

Նրանք համաձայնեցին գալ նաև հոկտեմբերի 27-ին, սակայն շարունակեցին իրենց պայքարը: Կանայք պահանջեցին, որպեսզի իրենց հստակ անուն տրվի, թե ում հետ պետք է իրենք հանդիպեն:

«Մենք տեղեկացանք, որ վաղը ժամը 11-ին մեր նախաձեռնող խմբին ընդունելու է դեսպանատան պատվիրակության ներկայացուցիչը»,- ասաց Լիանա Ադամյանը:

Կանայք շնորհակալություն հայտնեցին եվրոպական բոլոր այն երկրներին, որոնք դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գործողությունները և քիչ անց ավարտեցին հավաքն ու հեռացան:

Արցախցի կանայք նման բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի, ինչպես նաև ՀՀ-ում տարբեր դեսպանատների առջև:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն العربية English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի