Միջազգային

ԱՄՆ-ում հայտարարել են, որ «ուղիներ է փնտրում» Ռուսաստանը «բարեկամական գործընկեր» դարձնելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հայտարարել են, որ «ուղիներ է փնտրում» Ռուսաստանը «բարեկամական գործընկեր» դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հուսով Է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը» եւ կհրաժարվի «ագրեսիայից»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթը:

«Թեեւ նախագահ (Դոնալդ) Թրամփը ձգտում Է լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, Ռոնալդ Ռեյգանից հետո ոչ մի նախագահ այդպիսի վճռականություն չի դրսեւորել Մոսկվայի նկատմամբ»,-Ուլիոթը հայտարարել Է Washington Post թերթին:

«Նախագահ Թրամփը գիտի, որ խաղաղությունը ձեռք Է բերվում ուժի օգնությամբ, իսկ մենք ուրիշ ճանապարհ ենք փնտրում Ռուսաստանի հետ՝ այն, որով Ռուսաստանը ձեռնպահ Է մնում ագրեսիայից արտասահմանում եւ դառնում Է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարեկամական գործընկերը»,-հավելել Է Ուլիոթը:

Նա նաեւ ասել Է, որ ամերիկյան վարչակազմը «զգուշավոր լավատեսությամբ» Է վերաբերվում Ռուսաստանի ու Չինաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկության համաձայնագրի ձեռքբերմանը: ԱՄՆ-ն անցյալում Ռուսաստանին մեղադրում Էր ընտրություններին միջամտելու մեջ, Մոսկվան դա հերքում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում