Միջազգային

ԵՄ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին 

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին այն մասին, որ նա «հոգեկանը բուժելու կարիք ունի», անընդունելի է Եվրամիության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են ։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատման շղթան», - գրել է Բորելը։

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը նաև գրել է, որ Եվրոպական խորհրդի եզրակացությունները իրական առաջարկ են պարունակում Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար, բայց այդ դրական օրակարգի համար պետք է թուրքական իշխանությունների քաղաքական կամքը։

«Հակառակ դեպքում Թուրքիան ավելի մեկուսացած կլինի»,- եզրափակել է Բորելը։

Թուրքիայի նախագահ Թեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին։

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրոպա

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Քաղաքականություն

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Քաղաքականություն

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Տնտեսություն

Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Կալլասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից

Եվրոպա

Կալլասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում