Միջազգային

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորանքը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և իր երկիրի դեմ զրպարտիչ քարոզչությունը:

«Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորիոն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայությունից բացի, ավելացավ Ֆրանսիայի դեմ ուղղված ատելության և զրպարտության քարոզը, որը ցույց էր տալիս ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Փարիզի՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի ծրագրերը և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցումը: Նախօրեին նա ասել էր, որ Մակրոնը «կորցրել է իր մտքի վերահսկողությունը» և «հոգեկան բուժման» կարիք ունի: Այս խոսքերից հետո Ֆրանսիան հետ կանչեց իր դեսպանին Անկարայից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում