Ղարաբաղյան հիմնահարց

Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. ԼՐԱՑՎՈՂ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն:

16:17 - «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանն ավարտվել է։

16:27 - «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապ ազդանշանը կրկին միացել է։

17:43-Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է: Թադևոսյանը չի հստակեցրել` ԱԹՍ-Ն եղել է հետախուզական, թե հարվածային և արդյոք խոցվել է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում