Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-24-ն այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից, Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ:

Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և այլ լիազոր մարմիններ ամենօրյա ռեժիմով աշխատում են հումանիտար ծանր պայմաններում գտնվող բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Աշխատակազմում գործող 116 թեժ գծի ու այցերի միջոցով վեր են հանվում քաղաքացիների խնդիրները և բոլոր բնագավառներում տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն:

Պաշտպանը շեշտադրել է, որ Երևանում գտնվող իր ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ ՀՀ տեղափոխված արցախցիների կարիքների գնահատման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արձագանքելով բնակչության կողմից հնչեցվող հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում, հայաստանյան, սփյուռքյան և արտասահմանյան գործընկերների հետ միասին արվում է ամեն հնարավորը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան