Տարածաշրջանային

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին

1 րոպեի ընթերցում

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական կայքում առկա հաղորդագրությունում:

«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Բաքվում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների մասին, այդ թվում J. W. Marriott Absheron հյուրանոցի դիմաց և Բաքվի այլ շինությունների մոտ: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն տեղերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ»,- նշված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն էր իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին:

Առկա են հաստատված տվյալներ, որ սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմի դեմ կռվում են նաև սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ, որոնք Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով և այդ երկրի տարածքով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում