Պատերազմական հանցագործություն. BBC-ն հետաքննել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական հեղինակավոր BBC-ն հետաքննել է ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ ռազմագերիներին գերեվարելու, ապա սպանության տեսանյութերը՝ փաստելով, որ հրաման տվող զինվորականը խոսում է ադրբեջանական շեշտադրմամբ ռուսերենով, իսկ սաղավարտը, զենքը, որ կրում են, ադրբեջանական բանակինն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC-ն մասնավորապես նշել է, որ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ սպանվածները 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանն են:

BBC- ն ուսումնասիրել է տեսանյութերը և հաստատել, որ դրանք նկարահանվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակում Արցախում՝ Հադրութում, որտեղ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է նաև, որ գերեվարելու տեսանյութում զինվորներից մեկը գերիների հետ խոսում է ռուսերեն, սակայն ադրբեջանական ծանր շեշտադրմամբ, իսկ մյուս զինվորականի հետ՝ հենց ադրբեջաներեն: BBC- ն հաստատել է, որ երկու տեսանյութերում էլ հրաման տվողը բնիկ ադրբեջանախոս է, նկատել նաև, որ առաջին տեսանյութում գերեվարվածները կարծես նույն մարդիկ են, ինչ երկրորդում երևացող գնդակահարվածները, քանի որ կրում են նույն հագուստը: BBC-ն նշել է նաև, որ բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակն արդեն բացահայտել է, որ տեսանյութում երևացող զենքերը և սաղավարտները իսկապես օգտագործվել են ադրբեջանական բանակում:

BBC-ն տեսանյութի առնչությամբ խոսել է բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպայի հետ: Ռազմական հետախուզության սպան, որն անվտանգության նկատառումներից ելնելով համաձայնել է խոսել անանունության պայմանով, ասել է, որ հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ տեսանյութը կեղծ է` չնայած նրան, որ ադրբեջանական կողմը տեսանյութն ակտիվորեն տարածելուց հետո փորձում էր հավաստիացնել, որ կեղծ է: «Սրանք իրական փամփուշտներ են, սա իսկական սպանություն է, և ես հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ դա բեմադրված է», - ասել է սպան։

BBC-ն շեշտել է նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանության տեսանյութը որակել է որպես «անհերքելի ռազմական հանցագործություն»: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ BBC- ին հայտնել է, որ տեսանյութերի երկու տղամարդիկ տեղացիներ են: Նա ասել է, որ Բենիկ Հակոբյանը զինվորական չի եղել, եղել է քաղաքացի՝ Հադրութից, իսկ Յուրի Ադամյանը, ամենայն հավանականությամբ, զինծառայող է եղել հարևան գյուղից:

Լրատվամիջոցը հիշեցրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ ստացել է տեսանյութը և հետաքննելու է մարդու իրավունքների բոլոր ենթադրյալ խախտումները:

Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։ Արցախի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում:

Հայերեն العربية English Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից