Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բնակավայրերում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. ռիսկը մեծ է, որ նրանք զոհվել են ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր: Վիրավորներից մեկը հենց գիշերն է արձանագրվել՝ Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով»,- ասաց Բեգլարյանը:

Անդրադառնալով նյութական վնասներին՝ նա նշեց, որ նախնական վերլուծությամբ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է 10 հազար 500-ի մոտ մասնավոր սեփականոթյուն՝ բնակարան, տուն, խանութ և այլն: 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային օբյեկտներ ու արտադրական օբյեկտներ: Եվ 1100-ից ավելի շարժական գույք, մասնավորապես, մեքենա է վնասվել:

ՄԻՊ-ը նշեց, որ այս թվերը մոտավոր են և ճշգրտման կարիք ունեն: Ահռելի մեծ ծավալի, նաև ռազմական գործողությունների շարունակականության պատճառով դեռ հնարավոր չէ ճշգրտված տվյալներ ներկայացնել:

«Որոշակի նախնական տվյալներ կան որոշ քաղաքացիական անձանց զոհվելու վերաբերյալ հատկապես այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել ադրբեջանական դիվերսիոն խմբերը, սակայն, պայմանվորված ռազմական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջնական ճշգրտված տվյալ այս մասին ներկայացնել: Այնուամենայնիվ, նաև հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, ինչի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում, ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ մեր տեղեկություններով անհայտ կորած քաղաքացիական անձինք կան տվյալ բնակավայրերից»,- ասաց ՄԻՊ-ը:

Նա նկատեց, որ նկատի ունենալով Ադրեջանի ձեռնագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների հիման վրա, և որը կիրառվում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, վտանգը բավականին մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների և մի շարք այլ ռազմական հանցագործողությունների:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան