Տարածաշրջանային

Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն

1 րոպեի ընթերցում

Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայությունը, որը ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների 26 թարմ գերեզման է հայտնաբերել Ադրբեջանի արդյունաբերական Մինգաչաուր քաղաքի ռազմական գերեզմանատանը: «Այնքան շատերն են թաղված այստեղ Ղարաբաղյան հակամարտության սրացումից ի վեր»,-նշված է հոդվածում:

Նշվում է, որ Բաքուն ընդհանրապես տվյալներ չի տրամադրում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մասին: BBC-ն հիշեցրել է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, թե այս պահին կորուստների մասին տեղեկությունը գաղտնի է: «Այս մասին ադրբեջանական հասարակությունը կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո», - ասել է Ալիեւը:

Հոդվածում հիշատակվում է, սակայն, որ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը Ադրբեջանն ունեցել է 6309 մարդու կորուստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում