Համառ մարտեր են Արցախի առաջնագծի արևելյան ուղղությամբ. դիվերսիոն խմբերը շպրտվում են ելման բնագծեր
1 րոպեի ընթերցում
![Համառ մարտեր են Արցախի առաջնագծի արևելյան ուղղությամբ. դիվերսիոն խմբերը շպրտվում են ելման բնագծեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032517.jpg)
ԵՐԵՎԱՆ,23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համառ մարտեր են ընթանում Արցախի առաջնագծի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը։
Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը: