Ղարաբաղյան հիմնահարց

Նորօրյա հերոսներ. Արցախի ՊՆ-ն պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների

1 րոպեի ընթերցում

Նորօրյա հերոսներ. Արցախի ՊՆ-ն պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թշնամական ուժերին զգալի կորուստներ պատճառելու և առաջխաղացման փորձերը ձախողելու համար պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների: Այս մասին նախարարությունը հայտնում է սոցիալական ցանցերի իր էջերում՝ «Նորօրյա հերոսներ» խորագրի ներքո:

«Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը:

Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար:

Փառք մեր քաջարի զինվորականներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Արցախի ՊՆ-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում