Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը հետաձգել են կորոնավիրուսի պատճառով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նախագահների հերթական երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը, որը պետք Է կայանար ընթացիկ տարում Բիշքեկում, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել Է 2021 թվականին եւ ամենայն հավանականությամբ կկայնա Թուրքմենստանում: Հոկտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել Ուզբեկստանի արտգործնախարարության ղեկավար Աբուլազիզ Քամիլովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դժբախտաբար, կորոնավիրուսի եւ այդ համավարակի հաղթահաման ժամկետների պահպանվող անորոշության հետ կապված հանգամանքների պատճառով մինչեւ այս տարվա վերջը հազիվ թե հաջողվի անցկացնել հերթական՝ երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը»,- ասել Է Կամիլովը «Պրավդա Վոստոկա» թերթում հրապարկված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Թուրքմենստանն առաջարկել Է երրորդ հանդիպումն անցկացնել իր մոտ 2021 թվականին:

«Մենք, լինելով կոնսուլտատիվ խորհրդի համանախագահ, լիովին պաշտպանում ենք Թուրքմենստանի սույն առաջարկությունը եւ հույս ունենք հաջորդ կենտրոնասիական կոնսուլտատիվ գագաթնաժողովն անցկացնել լայն եւ բովանդակալից ծրագրով»,- հայտնել Է Քամիլովը: Նրա կարծիքով՝ Թուրքմենստանում կայանալիք հանդիպումից հետո հերթական գագաթնաժողովը կարելի կլինի անցկացնել Բիշքեկում:

Բարձրաստիճան դիվանագետի կարծիքով՝ հանդիպման հետաձգումը չի նշանակում, թե տարածաշրջանի երկրները «պակասեցրել են» տարածաշրջանային համագործակցության զարգացման եւ խորացման «արագությունը»: Նրա համոզմամբ՝ Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունների համար բազմակողմ համագործակցությունը գերակա նշանակություն ունի:

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների կոնսուլտատիվ հանդիպումներ անցակացնելու առաջարկությունը 2017 թվականին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում առաջադրել Է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միզիյոեւը: Առաջին նման հանդիպումը կայացել Է 2018 թվականի մատին Ղազախստանի մայրաքաղաքում, երկրորդը՝ 2019 թվականի նոյեմբերին Տաշքենդում, որտեղ ընդունվել Է դրանց անցկացման կանոնակարգը՝ տարեկան մեկ անգամ, երրորդ հանդիպումը պլանավորվել Էր անցկացնել Բիշքեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից