Միջազգային

ԿԺԴՀ-ում երկյուղում են Չինաստանի կողմից մոտեցող փոշեմրրիկից, որը կարող Է կորոնավիրուս բերել

2 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ում երկյուղում են Չինաստանի կողմից մոտեցող փոշեմրրիկից, որը կարող Է կորոնավիրուս բերել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության արարողակարգային դեպարտամենտը Փհենյանում գտնվող դեսպանություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ծանուցել Է Չինաստանի կողմից փոշեմրրիկի մոտենալու մասին, որը, հյուսիսկորեական կողմի խոսքով, կարող Է փոշու մասնիկների հետ կորոնավիրուս բերել Հանրապետություն:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Փհենյանում ՌԴ-ի դեսպանությունը:

«ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության արարողակարգային դեպարտամենտը մեր դեսպանությանը եւ այստեղ հավատարմագրված մյուս դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ծանուցել Է այն մասին, որ Չինաստանի կողմից մոտեցող փոշեմրրիկի կապակցությամբ ԿԺԴՀ-ում գտնվող բոլոր օտարերկրացիներին հանձնարարվում Է սույն թվականի հոկտեմբերի 22-ի առավոտից մինչեւ օրվա վերջը բացառել քաղաք դուրս գալը եւ մնալ տանը՝ պինդ փակելով պատուհանները»,-ասվում Է Facrbook-ում զետեղված ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ:

«Ինչպես մեզ բացատրել են, այս միջոցառումները պայմանավորված են այն բանով, որ «դեղին փոշու» մասնիկների հետ միասին հանրապետության տարածք կարող Է բերվել նոր տիպի կորոնավիրուս»,-հավելել են դեսպանությունում: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նշել Է, որ նմանօրինակ նախազգուշացում են ստացել Չոնդոնի գլխավոր հյուպատոսությունը եւ Ռասոնի «ՌասոնԿոնՏրանս»-ի մասնագետները:

Դեսպանությունը հավելել Է, որ ռուսական կողմը կկատարի հյուսիսկորեական իշխանությունների հանձնարարականները: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատանքային կուսակցության հիմնադրման 75-ամյակի առթիվ կայացած տոնական շքերթի ժամանակ արտասանած իր ճառում շնորհակալություն Է հայտնել իր ժողովրդին այն բանի համար, որ երկրում չկան COVID-19-ով հիվանդներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում