Վրաստանում բանկի մասնաճյուղը գրաված անձը 2 պատանդի ազատ է արձակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկը գրաված անձը երկու պատանդի ազատ է արձակել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը նաեւ հրապարակել է տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են երկու կին լքում շենքը:

Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկում զինված տղամարդը պատանդներ է վերցրել։ Ըստ առկա տեղեկատվության ՝ հանցագործը զինված է ինքնաձիգով և նռնակով, պատանդ է վերցրել ինչպես բանկի աշխատակիցներին, այնպես էլ հաճախորդներին: Տեղում մոբիլիզացվել են Զուգդիդի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատայինները։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել էր, որ բանկում 30 պատանդ է եղել: «Ֆորմուլա» հեռուստաալիքը, վկայակոչելով պատանդներից մեկին, հաղորդել էր, որ հանցագործը պահանջում է 500 հազար դոլար, սակայն այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։

Հայերեն

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը