Լիբիական հակամարտության կողմերը Ժնեւում համաձայնության են եկել երկրում ճանապարհները բացելու շուրջը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական հակամարտության կողմերը «5+5» ձեւաչափով բանակցություններում համաձայնության են հասել Լիբայի բոլոր շրջանների եւ քաղաքների միջեւ ճանապարհները բացելու շուրջը: Հոկտեմբերի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Ստեֆանի Ուիլյամսը՝ Լիբիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդի պաշտոնակատարը եւ Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության ղեկավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կողմերը «համաձայնվեցին բացելու բոլոր ցամաքային ճանապարհները, որոնք միացնում են Լիբիայի բոլոր տարածաշրջաններն ու քաղաքները», ասել Է նա: Նրա խոսքով՝ բացի ճանապարհները բացելու շուրջը համաձայնությունից, համաձայնություն Է ձեռք բերվել «Լիբիայում օդային ուղիները բացելու շուրջը», եւ, մասնավորապես, «հարավային տարածաշրջանի վարչական մայրաքաղաք Սաբհա թռիչքների» շուրջը: Բացի դրանից, նշել Է նա, որոշվել Է վերջ դնել մամուլի սադրիչ եւ Էսկալացիայի հանգեցնող հաղորդումներին եւ դադարեցնել «ատելության արտահայտություններով հայտարարությունների գործածումը»:

Ինչպես նշել Է Ուիլյամսը, որոշվել Է Լիբաիայում պահպանել «ներկայիս անդորրի ռեժիմը ռազմաճակատի գծերին եւ խուսափել ցանկացած ռազմական Էսկալացիայից: Աջակցություն ցույց կտրվի գործադրվող այն ջանքերին, այդ թվում ավագների խորհուրդների կողմից, որոնք նպատակամղված են գերիների փոխանակմանը: Նավթի արտադրության վերսկսման նպաակով «երկու կողմերը համաձայնության են եկել երկրի արեւելքից եւ արեմուտքից պատվիրակել նավթային օբյեկտների պահպանության ուժերի հրամանատարներին, որպեսզի ուղղակիորեն աշխատեն Նավթի ազգային կորպորացիայի նշանակած ներկայացուցիչների հետ», հայտնել Է նա: Միջլիբիական ուղղակի բանակցությունները Համատեղ զինվորական կոմիտեի «5 +5» ձեւաչափով հոկտեմբերի 19-ից մինչեւ 24-ն ընթանում են ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել