«Սպուտնիկ V»-ի արտադրողը COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստման մեկնարկը հնարավոր Է համարել նոյեմբերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատրաստուկով ռուսաստանցիների զանգվածային պատվաստումը պլանավորվում Է նոյեմբերի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռ-Ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Վասիլի Իգնատեւը:

«Քննարկումը, խորհրդակցությունները եւ աշխատանքը ընթանում են բառացիորեն ամեն օր (…) Այժմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մասշտաբավորման գործում ընդգրկված Է 5 արտադրական հարթակ, ընդհանուր գնահատմամբ՝ զգալի քանակություն, եւ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել նոյեմբերի վերջից եւ դեկտեմբերին»,-ասել Է Իգնատեւը՝ հանդես գալով «Ինովացիայի բացահայտում» համաժողովում: Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան առաջին պատվաստանյութը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ, որն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այժմ այն հետգրանցումային հետազոտություններ Է անցնում Մոսկվայում, որին մասնակցում Է 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը պլացեբո կստանա:

Դրան զուգահեռ պատվաստում են ստանում ռիսկի խմբերը՝ բուժաշխատողները, ուսուցիչները: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն, գրանցվել Է հոկտեմբերի 14-ին:

Պատրաստուկի հետգրանցումային հետազոտություններին նույնպես կմասնակցի 40 հազար մարդ՝ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում, առանձին այն կթեստավորեն 60-ից բարձր տարիքի 150 կամավորների վրա: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել Է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ Է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից