Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջին անգամ տեղի տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու 5-րդ նստրջանի 2-րդ նիստին առաջին անգամ տեղի ունեցավ «Մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ներկա ավագանու 36 անդամներն էլ միաձայն «կողմ» քվերակեցին, որպեսզի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին, օրակարգը սպառելուց հետո լինի հարց ու պատասխան:

«Իմ քայլը» խմբակցությունիցավագանու անդամ Սիփան Ասատրյանը խոսելով ռազմական դրության, պատերազմական իրավիճակի մասին՝ նշեց, որ այս պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք կավելանան, որոնց տեղաշարժը պետք է մատչելի դարձնել:

«Որպես Հայաստանի ամենախոշոտ համայնք, մենք ապագայում կբախվենք այդ խնդրին: Կուզենայի, որպեսզի ավելի ուշադիր լինեինք մեր ենթակառուցվածքներն ավելի մատչելի ու հարմարավետ դարձնելուն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատկապես հարմարավետ պետք է դարձնել տրանսպորտային միջոցները»,- նշեց Ասատրյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնեց ավագանու անդամի հետ ու հայտնեց, որ մինչ պատերազմն էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են:

«Կարող եմ օրինակ բերել, ասենք, վերելակները, որոնք տեղադրվում են բազմաբնակարան շենքերում… Իմ կողմից խստագույն պահանջ է եղել, որպեսզի դրանք համապատասխանեն բոլոր միջազգային չափորոշիչներին, և հաշմանդամություն ունեցող անձանց մուտք ու ելքերը լինեն հարմարավետ: Ձեռք բերված 100 մինի-ավտոբուսները նույնպես համապատասխանում են նորմերին և ցածր հատակ ունեն: Մոտակա ժամանակում, երբ ձեռք բերենք 8.5-9 մ երկարությամբ 200 ավտոբուսը՝ դրանք նույնպես համապատասխանելու են բոլոր միջազգային ստանդարտներին»,- նշեց Մարությանը:

Նույն խմբակցությունից ավագանու մեկ այլ անդամ՝ Լևոն Զաքարյանն էլ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման վերաբերյալ։

«Կան տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնք դիմակ չեն կրում, և մնացած հիմնարկներում, որոնք ավելի շատ շփման մեջ են քաղաքացիների հետ, ավելի ուշադիր պետք է լինեն»,- ասաց Զաքարյանը։

Նա մյուս բնակիչներին նույնպես հորդորեց խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները:

Ավագանու անդամը նկատեց, որ հիվանդանոցներում ականատես է եղել, թե ինչպես են մեկ հիվանդասենյակում հավաքվում մի քանի հոգի, ինչը շատ մեծ վտանգ է ներկայացնում:

«Բժիշկներն օր ու գիշեր աշխատում են ու փորձում փրկել մեր զինվորների կյանքը: Հետևաբար, բնակիչների մյուս մասը պետք է պահպանի բոլոր կանոնները՝ բժիշկների աշխատանքն էլ ավելի չբարդացնելու համար»,- ասաց Զաքարյանը:

Արձագանքելով ավագանու անդամի ելույթին՝ Մարությանը նշեց, որ արդեն իսկ հանձնարարական է տրվել, որպեսզի առնվազն համայնքապատկան կառույցների աշխատակիցները հետևեն հակահամաճարակային կանոններին:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը