Ղարաբաղյան հիմնահարց

Արցախ է տարվել Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքներով` Աշոտ Երկաթի խաչը

1 րոպեի ընթերցում

Արցախ է տարվել Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքներով` Աշոտ Երկաթի խաչը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10։00-ին այդ խաչով Պարգև սրբազանը հոգևորականների հետ, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց հաղթանակի։

2012թ.Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առթիվՀայրապետական կոնդակով Հայոց բանակին պահապան է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող հայոց Աշոտ Բ Երկաթ թագավորի Սուրբ Խաչը, որի մեջ ամփոփված է Տիրոջ կենարար խաչափայտի մասունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում