Միջազգային

 Տոկիոյում կազմկոմիտեն գնահատել է կիբեռսպառնալիքի մակարդակը Օլիմպիական խաղերի համար

2 րոպեի ընթերցում

 Տոկիոյում կազմկոմիտեն գնահատել է կիբեռսպառնալիքի մակարդակը Օլիմպիական խաղերի համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն կիբգեռգրոհների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ հաղորդել Է, որ չի հայտնաբերել այնպիսի «ներգործություն, որը կարող Էր զգալի ազդեցություն ունենալ» իր աշխատանքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օլիմպիադայի կազմակերպման լույսով մենք նախապատրաստվում եւ միջոցներ ենք ձեռնարկում: Կազմկոմիտեին պատկանող թվային հարթակների վրա անընդմեջ տարբեր մասշտաբի գրոհներ են կատարվում, բայց վերջին տարիներին վնաս, որը կարող Էր զգալի ազդեցություն ունենալ աշխատանքի վրա, չի եղել»,-NHK հեռուստաալիքը մեջբերում Է Օլիմպիադայի կազմկոմիտեի հայտարարությունը:

Միեւնույն ժամանակ այն բանի առնչությամբ, թե կազմկոմիտեին արդյոք հայտնի Է եղել նշված կիբեռգրոհների մասին, կոմիտեն հայտարարել Է, որ «չի կարող մանրամասներ հրապարակել, որոնք վերաբերում են կիբեռանվտանգության միջոցառումներին», բայց կշարունակի փոխգործակցությունը «համապատասխան կառույցների հետ՝ անվտանգության միջոցներն ապահովելու համար»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանին մեղադրել Էր այն պաշտոնական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ թշնամական կիբեռակտիվության մեջ, որոնք Տոկիոյում նախապատրաստում Էին Օլիմպիական խաղերը: Ռուսաստանը չի ընդունում հաքերական գրոհների մեջ Լոնդոնի կողմից մեղադրանքները. Ռուսաստանի գերատեսչություններն իրենք են մշտապես բախվում դրանց հետ, այն ժամանակ հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պեսկովն ավելի վաղ նույնպես հերքել Է մեղադրանքները, հայտարարելով, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի այդ իրադրության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում