Միջազգային

Թրամփը կրկին խոստացել Է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

1 րոպեի ընթերցում

Թրամփը կրկին խոստացել Է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել Է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Աֆղանստանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ի միջի այլոց, մենք հեռանում ենք, ամեն բան հեռանում Է, նրանք բոլորը հետ են վերադառնում»,-ասել Է Թրամփը՝ Արիզոնայում իր ելույթի ընթացքում խոսելով Աֆղանստանի մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ը մտադրվել Էր Աֆղանստանում 4 հազար զինվոր թողնել, բայց ազգային անվտանգության գծով Թրամփի օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հոկտեմբերին հայտարարել Է, որ նրանց թիվը պետք Է կրճատվել մինչեւ 2,5 հազար:

Թրամփն ինքը Wwitter-ում գրել Է, որ ամերիկացի զինվորականները «պետք Է տուն վերադառնան մինչեւ Սուրբ Ծնունդը», բայց այդ հայտարարությունը զարգացում դեռ չի ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում