Հասարակական

ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան, ցուցարարների պահանջները լսելով, խոստացել է զեկույց ուղարկել Վաշինգտոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան տվել է իր արդյունքը. դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն խոստացել է ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն՝ ներկայացնելով Արցախում, Հայաստանում տիրող իրադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչներ Արսեն Վարդանյանի, Անահիտ Բախշյանի և Արմինե Մելքոնյանի հետ:

Հանդիպումից հետո նրանք ներկայացրել են տպավորություններն առ այն, որ դեսպանությունում տեղյակ են ամեն ինչին: «Հասկանալի էր, որ նրանք գիտեին նաև, որ ադրբեջանական բանակի կազմում հայերի դեմ կռվում են Թուրքիայի կողմից ուղարկված վարձու ահաբեկիչներ»,- ասաց Արմինե Մելքոյանն ու հավելեց, որ դեսպանատան պշտոնյան ողջունել է նաև, որ Հայաստանում կարող են այսպես խաղաղ ձևով հարցի լուծում պահանջել:

«Եվս մեկ անգամ պետական մակարդակով հաստատվեց, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ այս պատերազմին միացել են նաև ահաբեկիչներ»,- նշեց Արսեն Վարդանյանը;

Դեսպանատան պաշտոնյան նշել է, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև ԱԳՆ-ի հետ, և պարբերաբար տեղեկատվություն են ուղարկում Վաշինգտոն: Վարդանյանի խոսքով՝ պաշտոնյան խոստացել է իրենց ներկայացրած պահանջների հիման վրա անմիջապես համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն:

Անահիտ Բախշյանը հիշեցրել է, որ այդ ահաբեկիչները նույն ահաբեկիչներն են, որոնք Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ին իրականացրել էին ահաբեկչություն, նույն ահաբեկիչներն են, որոնք անկայունություն են տարածում աշխարհով մեկ: «Ասվեց, որ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ ավերվել են: Խոսեցինք նաև այն մասին, որ Գյանջայի օդանավակայանը պայթեցվել է մեզ պաշտպանելու համար, քանի որ այնտեղից ռումբերը թափվում էին Արցախի վրա»,-ասաց Բախշյանը:

Դեսպանատան պաշտոնյայի հետ հանդիպած քաղաքացիները ներկայացրել են ողջ իրադրությունը, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի, սիրիացի վարձկանների գործած վայրագրությունները՝ ցույց տալով ապացույցները, կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը, հստակ գնահատականներ տալ, դադարեցնել ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային: Պաշտոնյան իր խորը վշտակցությունն է հայտնել ցուցարարների ներկայացուցիչներին:

Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ սպասում են կոնկրետ գործողությունների:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել