Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը.ԱՄՆ դեսապանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ քաղաքացիներ Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրելով Արցախում թուրք-ադրբեջանական ուժերի, սիրիացի վարձկանների վայրագրությունների վրա, պահանջելով, որ ԱՄՆ դեսպանը կամ դեսպանատան որևէ ներկայացուցիչ այցելի Ստեփանակերտ, Շուշի և այլ քաղաքներ՝ տեսնելու և արձանագրելու այդ վայրագրությունների արդյունքները: Ցուցարարները պահանջում են նաև ճանաչել Արցախի անկախությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, մասնավորապես, ասաց. «Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և սիրիական ահաբեկիչների դեմ: Դուք չեք կարող անտարբեր նայել այս ամենին, դուք իրավունք չունեք ուղղակի»:

Նա շեշտեց՝ եթե այս ամենը չկանխվի, այդ ահաբեկիչները կհասնեն նաև ԱՄՆ: Հավաքվածները նշեցին, որ այդ ահաբեկիչների դեմ այսօր պարիսպ է կանգնեցնում հայ ժողովուրդը: Նրանք հարց բարձրացրին՝ ինչո՞ւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի այցելում Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ և այլ քաղաքներ՝ տեսնելու ադրբեջանական կողմի վայրագրությունները: «Ո՞վ խոսեց Ստեփանակերտի, Շուշիի, Հադրութի մասին, ո՞վ խոսեց ավերված եկեղեցու մասին»,- նշեցին հավաքվածները:

Նրանք կոչ են անում անմասն չմնալ հայ ժողովրդի ցավին, դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան: Ցույցի մասնակիցները վանկարում են. «Դեսպան, դուրս արի», «Ճանաչեք Արցախը», «Կանգնեցրեք ցեղասպանությունը»: Բարձրացված պաստառների վրա գրված է. «Ճանաչել Արցախը», « Ձեր լռությունը՝ նոր ցեղասպանություն», «Կագնեցնել Թուրքիայի ահաբեկչությունը», «Ալիև՝ ահաբեկիչ, Էդրողան՝ ահաբեկիչ» : Հավաքվածները շեշտադրում են, որ եթե այս ահաբեկչությունն այստեղ չկանխվի, տարածվելու է աշխարհով մեկ: Ցույցի մասնակիցները հայերեն և անգլերեն ելույթներ են ունենում, կոչեր անում, երգում հայրենասիրական երգեր, պահանջում, որ դեսպանատան ներկայացուցիչը դուրս գա՝ հանդիպելու իրենց և լսելու իրենց պահանջը:

Դեսպանատնից համաձայնեցին, որ հավաքվածներից երեք հոգի հանդիպեն իրենց ներկայացուցչի հետ՝ փոխանցելու բոլորի պահանջը: Դեսպանատնից, սակայն, թույլ չտվեցին, որ լրատվամիջոցները ներկա գտնվեն հանդիպմանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը