Ահաբեկիչների նոր խումբ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. «ՌԻԱ-նովոստի»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի միջոցովուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «ՌԻԱ-նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը, որի տեղեկություններով՝ ևս հազար գրոհային պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր հերթին:

«Նախորդ ուրբաթ ավելի քան հազար գրոհային ուղարկվել է կռվելու Լեռնային Ղարաբաղում, պատրաստվում է ևս մեկ խմբի տեղափոխում առաջիկա օրերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Հայերեն العربية English Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս