ԵՄ-ի ավտոմոբիլային շուկան տարեսկզբից ի վեր առաջին անգամ արձանագրել Է վաճառքների աճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին Եվրամիության երկրներում մարդատար ավտոմոբիլների վաճառքներն անցյալ տարվա նույն ժամանամիջոցի համեմատությամբ 3,1 տոկոսով աճել են: Ինչպես վկայում են Եվրոպայի ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA)՝ հոկտեմբերի 16-ին հրապարակված տվյալները, դա տարեսկզբից ի վեր վաճառքների ցուցանիշների աճի առաջին դեպքն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ասոցիացիայի տվյալներով՝ անցած ամսին ԵՄ-ում վաճառվել Է 933 987 ավտոմոբիլ, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին արձանագրվել Է սոսկ 906 197 նոր փոխադրամիջոց:

Ըստ որում Ֆրանսիայում եւ Իսպանիայում դիտվում Է պահանջարկի անկում 3 տոկոսով եւ 13,5 տոկոսով, մինչդեռ Իտալիայում եւ Գերմանիայում պահանջարկի զգալի բարձրացում Է արձանագրվել (համապատասխանաբար 9,5 տոկոս եւ 8,4 տոկոս): Այս տարվա ինն ամսում ԵՄ-ում մարդատար ավտոմոբիլների պահանջարկը նվազել Է 28,8 տոկոսով, հունվարից մինչեւ սեպտեմբեր վաճառվել Է շուրջ 7 միլիոն ավտոմեքենա, ինչը 2,9 միլիոնով պակաս Է, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում: Եվրամիության երկրների խոշորագույն շուկաների թվում ցուցանշների ամենամեծ նվազումն արձանագրվել Է Իսպանիայում (-38,3 տոկոս ) եւ Իտալիայում (-34,2 տոկոս): ԵՄ-ում Lada ավտոմոբիլների վաճառքները երեք եռամսյակում նվազել են ավելի քան կիսով չափ՝ 3 913-ից մինչեւ 1 811 ավտոմեքենա, այս տարվա սեպտեմբերին վաճառվել Է Ռուսաստանի խոշորագույն արտադրողի սոսկ 67 փոխադրամիջոց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին