Միջազգային

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում՝ Ապշերոնյան թերակղզուց դեպի հյուսիս

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում՝ Ապշերոնյան թերակղզուց դեպի հյուսիս

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովում զինավարժանքներ են մեկնարկել ռուսաստանյան վեց նավերի, յոթ ինքնաթիռների եւ ավելի քան 400 զիծառյողների ներգրավմամբ: Հոկտեմբերի 16-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զինավարժանքը տեղի կունենա Կասպից ծովի կենտրոնական մասում՝ Ապշերոնյան թերակղզուց դեպի հյուսիս: Ընդամենը ծովային զորավարժություններում գործի կդրվեն վեց նավ, յոթ ինքնաթիռ եւ ավելի քան 400 զինծառայող»,- նշել են զինվորական գերաետսչությունում:

Ինչպես ընդգծել են պաշտպանության նախարարությունում, հսկիչ ստուգման շրջանակում անցկացվող միջոցառումները սահմանափակումներ չեն ստեղծում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության համար:

Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող Ապշերոնյան թերակղզու հարավային հատվածում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում