Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են նորանշանակ վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովին: Այդ մասին պատգամավոր Օմուրբեկ Տեկեբաեւը հայտարարել Է Ղրղզստանի խորհրդարանի՝ հոկտեմբերի 16-ին կայացած նիստի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցնում են վարչապետ Սադիր Ժապարովին: Նման բան երկրի պատմության մեջ դեռ չի եղել, որպեսզի մի մարդու ձեռքում հայտնվի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի իշխանությունը»,-ասել Է Տեկեբաեւը:«Ժողովուրդն սպասում Է, որ դուք կարդարացնեք սպասումները:

Բարեփոխումներ անցկացնելու համար հարկավոր Է պայմաններ ստեղծել: Եթե 100 օրվա ընթացքում ոչինչ չարվի, ապա հետագայում Էլ ոչինչ չի լինի»,-հայտարարել Է խորհրդարանականը, դիմելով Ժապարովին, որը նույնպես ներկա Էր նիստին:Հոկտեմբերի 16-ին ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Կանատ Իսաեւը հայտարարել Է, որ հրաժարվում Է ստանձնել պետության ղեկավարի լիազորությունները, որոնք, Սահմանադրության համաձայն, իր վրա են դրվել նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովի պաշտոնաթողությունից հետո:Հոկտեմբերի 15-ին Ժեենբեկովը Բիշքեկում տեղի ունեցող 10-օրյա բողոքների ֆոնին հայտարարել Է, որ թողնում Է նախագահի պաշտոնը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա երկրում:

Ղրղզստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում Է հոկտեմբերի 5-ից, երբ Բիշքեկում սկսվել Էին ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքները, որոնք համաձայն չԷին մեկ օր առաջ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել Է այդ ընտրությունների արդյունքները:Ժապարովը Ղրղզստանի վարչապետ Է նշանակվել հոկտեմբերի 14-ին: Երկրում քաղաքական ճգնաժամի սկսվելուց առաջ նա պատիժ Էր կրում պատանդ վերցնելու մեղադրանքով: Բողոքների ալիքի ֆոնին կողմնակիցները նրանք ազատել են գաղութից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները