Ղրղզստանի նախագահը պաշտոնաթող է եղել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել Է պաշտոնաթող լինելու մասին: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կառչած չեմ իշխանությանը: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն Է հեղել եւ կրակել սեփական քաղաքացիների վրա: Ուստի որոշում ընդունեցի պաշտոնաթող լինել»,- ասված Է նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ժեենբեկովը հայտարարել Է, որ Ղրղզստանում իրավիճակն սպառնում Է վերածվել ուժայինների եւ հանրահավաքի մասնակիցների բախման:

«Դժբախտաբար, ագրեսիան չի հանդարտվում, իմ անհապաղ պաշտոնաթողության պահանջը շարունակվում Է: Ընթացիկ իրավիճակը մոտ Է երկուստեք բախման,- ասված Է նրա ուղերձում:- Մի կողմից բողոքավորներն են, մյուս կողմից՝ իրավապահ մարմինները:

Զինծառայողները եւ իրավապահ մարմինները պարտավոր են զենք գործադրել պետական նստավայրի պաշտպանության համար»: «Այդ դեպքում արյուն կհեղվի, դա անխուսափելի Է: Ես երկու կողմերին կոչ եմ անում չենթարկվելու սադրանքներին»,- հավելել Է Ժեենբեկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները