Ռուսաստանին ընտրել են ՄԱԿ-ի ՄԻԽ-ում չորս տարվա ընդմիջումից հետո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ընտրվել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:
«Ռուսաստանն ընտրվել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում չորս տարվա ընդմիջումից հետո: 158 պետություններ պաշտպանել են նրա թեկնածությունն ընտրություններում»,-ասվում Է մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում: Ռուսաստանի ներկայացուցչությունը խորհրդում կոնստրուկտիվ աշխատանքի պատրաստակամություն Է հայտնել: Նաեւ Խորհրդի կազմում ընտրվել են Կուբան, Պակիստանը եւ Չինաստանը: Սաուդյան Արաբիան, սպասումներին հակառակ, չի մտել Խորհրդի մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский