Աֆղանստանի օդուժի երկու ուղղաթիռ Է բախվել երկրի հարավում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 13-ի երեկոյան Աֆղանստանի ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռների բախման հետեւանքով առնվազն 15 մարդ Է զոհվել երկրի հարավի Գիլմենդի նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է Tolo news հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Աղբյուրների տվյալներով՝ երկու ուղղաթիռներն Էլ փոխադրում Էին անվտանգության ծառայությունների վիրավոր աշխատակիցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский