Տարածաշրջանային

Հրապարակվել են Ադրբեջանի զինուժի պաշտոնապես չհայտարարված զոհերի նոր անուններ

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել են Ադրբեջանի զինուժի պաշտոնապես չհայտարարված զոհերի նոր անուններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերվել և հրապարակվել է Ադրբեջանի զինված ուժերի չհայտարարված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի ԶՈՒ չհայտարարված, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը։ Այս պահին կա 619 անուն։ Եվս շուրջ 60 անուն դեռ մշակվում է»,-նշել է Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 5139 կորուստ: Հակառակորդը կորցրել է 173 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 521 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում