Գտել են Նիժեգորոդյան մարզում հրաձգության եւ երեք մարդու սպանության մեջ կասկածվողի մարմինը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գտել են Նիժեգորոդյան մարզում հրաձգության մեջ կասկածվողի մարմինը, որի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս երեքը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային հետաքննչական վարչությունում:

«Հրաձգային վերքերի նշաններով մարմինը գտել են Բոլշեոռլովսկի գյուղում»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:

Մինդեռ, տարածաշրջանային ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում Է, որ ոստիկանները տարածաշրջանի Ռոսգվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ 18-ամյա կասկածյալի մարմինը հայտնաբերել են գյուղի ծայրից ոչ հեռու գտնվող անտառագոտում:

«Նախնական տեղեկատվությամբ, քաղաքացին ժամանել Էր Նիժեգորոդյան մարզի Բորսկի շրջանի Բոլշեոռլովսկի գյուղ՝ իր ազգականների մոտ: Հրաձգային զենքով զինված՝ նա մի քանի կրակոց Է արձակել տեղի բնակիչների վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հոկտեմբերի 12-ին Բոլշեոռլովսկի գյուղում հրաձգային զենքով զինված տղամարդը կրակ Է բացել: Երեք տղամարդ մահացել են ստացած վերքերից, երեք տուժածներին հոսպիտալացրել են հրազենային վերքերով եւ վիրահատել: Հարուցվել Է քրեական գործ՝ սպանության վերաբերյալ:

Հայերեն English Русский

Իտալիայում համընդհանուր գործադուլ է կազմակերպվել կառավարության քաղաքականության դեմ

Պուտինը Ռահմոնի հետ քննարկել է Տաջիկստանում ռուսական ռազմակայանի գործունեության հարցը

Digitec-ը դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին խոսելու կարևոր հարթակ․ Դավիթ Թադևոսյան

Մեզ պետական պարտքը կրկնապատկելու մեջ մեղադրում են նրանք, որոնց իշխանության ժամանակ այն աճել է 6.6 ու 5.8 անգամ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Արայիկ Հարությունյանը սպորտային բժշկության և հոգեբանության զարգացման անհրաժեշտություն է տեսնում

Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկնել է Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ ընդդիմությանն ուղղված առաջարկը

Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ նիստ է հրավիրել

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել

Իտալական խոհանոցի շաբաթը մեկնարկեց Երեմյան Ակադեմիայում. հայ-իտալական խոհարարական դիվանագիտության 5-րդ տարին