Համավարակի պատճառով ճգնաժամն անհրաժեշտ Է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա. ՀԲ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի համավարակի հարուցած ներկայիս ճգնաժամը հարկ Է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքն Է հայտնել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելփասը հոկտեմբերի 12-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:

«Վախենամ, որ մենք պետք Է դա դիտարկենք որպես տնտեսական դեպրեսիա,- կարծում Է նա:- Հարցն այն Է, թե որքան երկար դա կտեւի. 1930-ական թվականներին (այն) տեւեց 10 տարի կամ որոշ երկրներում ավելի երկար, եւ ես հուսով եմ, որ այս անգամ այն ավելի կարճատեւ կլինի, ինչպես կառավարությունների գործողությունների, այնպես Էլ մասնավոր հատվածի գործողությունների պատճառով:

«Անհամեմատ շատ տեղեկատվություն Է մատչելի մարդկանց անհամեմատ շատ խմբերի ամբողջ աշխարհում, նրանցից միլիոնավորները փոխգործակցում են՝ փորձելով հասկանալ ճգնաժամը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել (տնտեսության) վերականգնման համար,- հավելել Է ՀԲ-ի ղեկավարը:- Եվ դա հզոր միջոց Է, որը չկար Մեծ դեպրեսիայի ժամանակներում»: Մելփասը նշել Է, որ ինքն ստույգ գնահատում չունի, թե համաշխարհային տնտեսությունը երբ կվերադառնա մինչճգնաժամային մակարդակին: «Հատկապես զարգացող երկրների դեպքում դա երկար տարիներ կզբաղեցնի»,- ընդգծել Է նա: Ըստ որում, ՀԲ-ի նախագահի կարծիքով՝ զարգացած տնտեսությամբ երկրները կվերականգնվեն ավելի արագ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում