Ղարաբաղյան հիմնահարց

ԱՄՆ-ում հանուն Արցախի անցկացված հեռուստամարաթոնին հայտարարվել է 30.5 մլն դոլարի հասույթ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հանուն Արցախի անցկացված հեռուստամարաթոնին հայտարարվել է 30.5 մլն դոլարի հասույթ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանուն Արցախի աջակցության ԱՄՆ-ում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով կատարվել է ավելի քան 30 մլն դոլարի նվիրատվության խոստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք «ArmeniaFund»-ի «Ֆեյսբուք»-ի էջից: Շուրջ 12 ժամ տևած առցանց դրամահավաքի շրջանակում կատարվել է 30 մլն 523 հազար 692 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը պարզաբանել է, որ արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն հիմնադրամիկայքի հաշվիչում։

«Լոս Անջելեսում կայացած «Armenia Aid» դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված «Armenia Fund»-ի բանկային հաշիվներին։ Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ։ Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը»,-նշել է նա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում կայքի հաշվիչում մինչ այս պահը հավաքագրվել է ավելի քան 93 մլն ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում