Դիերի փոխանակումը պետք է սկսվեր այսօրվանից. Ադրբեջանը կրկին անտարբեր է իր զոհերի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանավորվածության համաձայն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հոկտեմբերի 11-ին արդեն պետք է սկսվեր ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, սակայն Ադրբեջանը կրկին անտարբեր է իր զոհերի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի նկատմամբ, իր հայրենակիցների, իր ազգի, իր ժողովրդի ներկայացուցիչների դիակների փոխանակման առումով, որ գտնվում են առաջնագծում, իսկ դա օրերի ընթացքում մեծ աղետ է դառնալու: Պատկերացրեք՝ այդ իշխանությունը, հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր է, անտարբեր է ոչ միայն ժողովրդի կյանքի, այլ նաև իր զոհերի նկատմամբ, որոնք գնացել են իր հրամանով ինչ-որ առաջադրանք կատարելու»,-ասաց Հարությունյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում ՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Սակայն, անտեսելով պայմանավորվածությունը, ադրբեջանական ստորաբաժանումները ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել են կրակի դադարեցման ռեժիմը: Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Հակառակորդը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռակոծել է նաև Ստեփանակերտը, Շուշին և այլ խոշոր քաղաքներ։

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան