Միջազգային

Ձերբակալել են Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւին

2 րոպեի ընթերցում

Ձերբակալել են Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հոկտեմբերի 10-ին ձերբակալվել Է միլիցիայի հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աթամբաեւը ձերբակալված Է, այժմ որոշվում Է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցը»,- նշել են շտաբում: Ավելի վաղ նրա առանձնատան մոտ են կետրոնացվել ուժայինների հատուկ ստորաբաժանումներ, առանձնատուն, որը գտնվում Է Բիշքեկից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Չույի մարզի Քոյ Թաշ գյուղում:

Ձերբակալման մանրամասնություններն առայժմ հայտնի չեն: Ձերբակալման փաստն արդեն հավաստել Է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):

Պետկոմիտեն նաեւ հայտնել Է, որ նախկին նախագահը ձերբակալվել Է Բիշքեկում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործի շրջանակում: Ղրղզստանի նախկին նախագահը, որը հանրապետությունը գլխավորել Է 2011-ից մինչեւ 2017 թվականը, հոկտեմբերի լույս 6-ի գիշերն իր կողմնակիցների կողմից ազատ Է արձակվել ԱԱՊԿ-ի քննչական մեկուսարանից, որտեղ գտնվում Էր 2019 թվականի օգոստոսից: Քոյ Թաշում նրա ձերբակալման հատուկ գործողությունն այն ժամանակ շարունակվել Է գրեթե մեկ օր:

Աթամբաեւի կողմնակիցների եւ հատուկ նշանակության ստորաբաժանման միջեւ դիմակայության ժամանակ բժշկական օգնության Է դիմել ավելի քան 100 մարդ, այդ թվում միլիցիայի աշխտակիցներ:

Նախկին նախագահին Է հանձնվել ծանուցում իրավապահ մարմինների աշխատակցիների նկատմամբ բռնության գործադրման, զանգվածային անկարգությունների կազմակերպման, մահափորձի կազմակերպման, պատանդների առեւանգման կազմակերպման, բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի ապօրինի ազատման ժամանակ կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ը վերակառուցելիս կոռուպցիայի, Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ ապօրինի գործարքի, Քոշ Թայ գյուղում եւ Իսիկ Կուլի մարզում հողամասերի ապօրինի ստացման կասկածանքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում