Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Հայաստանի Սյունիքի մարզի ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Արցախի Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Ստեփանյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինումառարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

«Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման աշխատանքները

QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը