Հասարակական

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թիրախավորելու հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «»Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա:

Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելլենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը՝ իր բնօրրանում հայ ժողովրդի մշակութային հետքի ոչնչացման ցեղասպան քաղաքականության ընդհանուր շրջանակում, այդ թվում՝ անդրադառնալով հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը»,- գրել է Հարությունյանը:

Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով նախարարը ցույց է տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում:

«Մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում: Կոչ եմ արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները»,- գրել է Հարությունյանը:

Հայերեն

Պակիստանի բանակը բարձրացնում է մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ ռազմական լարվածության ֆոնին

Քաղաքացու օրն այս տարի կնշվի ապրիլի 26-ին

Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր

Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում

2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 4.1 տոկոսով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

Հնդկաստանը կտրուկ չի կանգնեցնի Ինդոսի հոսքը դեպի Պակիստան. The Tribune

Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս